Փարիզի ահաբեկչությունների հեղինակներից երեքը մինչ այդ ապրում էին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Sky News-ը:
Նշվում է, որ այս տվյալները նախնական են: Մինչ այդ Հունաստանի իշխանությունները հայտնել էին, որ սիրիական անձնագրով ահաբեկիչը Եվրոպա է եկել Հունաստանով այս տարվա հոկտեմբերին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկի մոտ Եգիպտոսի անձնագիր է հայտնաբերվել:





























