Բրյուսելի ներգաղթյալների թաղամասում խուզարկություններ են կատարվել՝ կապված Փարիզի ահաբեկչությունների հետ, որի արդյունքում 5 մարդ ձերբակալվել է, հաղորդում է RTBF-ն:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մոլենբեկ կոմունայում, որտեղ նախկինում հակաահաբեկչական գործողությունների հետ կապված խուզարկություններ էին անցկացվել, կրկին ոստիկանական գործողություն է ընթանում:
«Այս պահին ձերբակալվել է 5 մարդ»,-հայտնել է հեռուստաալիքի լրագրողը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ, խուզարկությունների ժամանակ մի քանի մարդու ձերբակալման մասին հայտնել է հայտնել է երկրի արդարադատության նախարար Կուն Գենսը: Նա հաստատել է, որ խուզարկությունները կապված են բելգիական համարներով մեքենայի սեփանակատիրոջ հետ, որը հայտնաբերվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահի մոտ նոյեմբերի 13-ի երեկոյան, որտեղ ահաբեկիչները պատանդներ էին վերցրել: Նա չի հայտնել, թե արդյոք ձերբակալվածներից որեւէ մեկը Բելգիայի քաղաքացի է:





























