Ամստերդամ-Փարիզ օդանավում ստուգումից հետո պայթուցիկը սարք չի հայտնաբերվել, հաղորդում է Նիդերլանդների ռազմական ոստիկանությունը:
«Օդանավի խուզարկությունից հետո ուղեւորները կարողացել են վերադառնալ օդանավ: Ոչ մի կասկածելի առարկա չի հայտնաբերվել»,-ասել են իրավապահ մարմիններում, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով De Telegraaf պարբերականը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիական օդանավը, որը պետք է թռչեր Փարիզ, արտակարգ վայրէջք է կատարել Ամստերդամում, Twitter-ում սպառնալիքի պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Օդանավը, որը պատկանում է Air France ավիաընկերությանը, ներկայումս մանրամասն ստուգվում է, հաղորդում է Gazeta-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 128 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել:





























