Չնայած Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ չի հայտարարի կլիմայի փոփոխության թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու իր որոշումը, որը տեղի է ունենալու նոյեմբերի վերջին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան, հաղորդում է Reuters-ը:
Ֆրանսիայում գտնվող աղբյուրը հայտնել է, որ գագաթաժողովը չեղյալ չի հայտարարվի, բայց անվտանգության միջոցառումները կուժեղացվեն, հաղորդում է Gazeta-ն:
Հիշեցնենք, որ Փարիզում կլիմայի փոփոխությանը նվիրված համաժողովը կսկսվի նոյեմբերի 30-ին: Ավելի վաղ Բարաք Օբաման եւ Ֆրանսուա Օլանդը համաձայնեցրել էին իրենց դիրքորոշումներն այդ հարցում:





























