Փարիզում ահաբեկիչների հարձակումների ժամանակ օգտագործված մեքենան կանգնեցնել է Բելգիայի հետ սահմանին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մուլենը, հաղորդում է Leparisien-ը:

Դատախազի խոսքով, մեքենան եղել է բելգիական համարներով, որը Ֆրանսիայի քաղաքացին վարձակալել է Բելգիայում:

Մեքենան ստուգել են Բելգիայի եւ Ֆրանսիայի սահմանին, որում եղել է եւս երկու մարդ, որոնք ապրում են Բրյուսելի շրջակայքում:

Մուլենը նշել է, որ իրավապահներին հաջողվել է պարզել 8 ահաբեկիչներից երեք ինքնությունը: Նրանցից մեկը ֆրանսիացի է: Նրա ինքնությունը հնարավոր է եղել պարզել մատնահետքերով: Երկրորդը 25-ամյա սիրիացի է, որի մոտ Սիրիայի քաղաքացու անձնագիր է հայտնաբերվել: Նույն շրջանում պայթյունի վայրում հայտնաբերվել է նաեւ Եգիպտոսի քաղաքացու անձնագիր: