Փարիզի մոտ գտնվող մարզադաշտի մոտ տեղի ունեցած պայթյուններն իրականացրած ահաբեկիչներից մեկը ֆուտբոլային հանդիպման տոմս է ունեցել եւ փորձել է պայթուցիկը մտցնել «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտ, սակայն նրան կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները, հաղորդում է Wall Street Journal–ը` վկայակոչելով ֆրանսիական ոստիկանությանն ու մարզադաշտի անվտանգության ծառայությանը։

Ըստ պարբերականի, անվտանգության աշխատակիցները նկատել են, որ ահաբեկիչի հագին պայթուցիկ սարքով բաճկոն կա հենց մարզադաշտի մուտքի մոտ խաղի մեկնարկից առաջ։ Ոստիկաններից ճողոպրելու ընթացքում նա գործի է դրել պայթուցիկը։ Ոստիկանությունը կասկածում է, որ նա ցանկացել է պայթյուն իրականացնել հենց մարզադաշտում, որպեսզի զոհերի թիվն ավելի մեծ լինի։ Երեք րոպեից պաթյուն է իրականացրել երկրորդ մահապարտը։ Երրորդ պայթյունը որոտացել է մարզադաշտի մոտ գտնվող McDonald's –ի կողքին։