Փարիզում իրականացված ահաբեկչական գործողություններից մեկի հետեւանքով զոհվել է ԱՄՆ–ից մի ուսանողուհի, հաղորդում է CNN–ը։

Նոյեմի Գոնսալեսը զոհվել է ռեստորաններից մեկի դեմ հարձակման ժամանակ։

BBC–ն հաղորդում է, որ զոհերի թվում Մեծ Բրիտանիայի քաղաքացի կա։ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը մտավախություն ունի, որ զոհված բրիտանացիների թիվը կարող է ավելի մեծ լինել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարիզի դատախազը հաստատել էր զոհերի եւ վիրավորների թիվը` համապատասխանաբար 129 եւ 352 մարդ, նաեւ ութ ահաբեկիչների մահը։ Նրանցից յոթը եղել են մահապարտի գոտիներով։ «Իսլամական պետությունը» հաստատել է իր մասնակցությունը ահաբեկչական գործողություններին։

Նախնական տեղեկությամբ, մահացա] ահաբեկիչների մարմինների կողքին գտել են եգիպտական եւ սիրիական անձնագրեր։