Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը չի կարծում, որ ֆրանսիական հատուկ ծառայությունները սխալ են թույլ տվել։

TF1 հեռուստաալիքի եթերում պատախանելով հաղորդավարի հարցին` արդյոք նա չի կար]ում, որ Փարիզի ահաբեկչական գործողությունները ֆրանսիական հատուկ ծառայությունների «ձախողումն» են, Վալսը բացասական պատասխան է տվել։

«Դուք ինձանից ոչ մի բառ չեք լսի, որը կասկածի տակ կդնի ոստիկանների, զինծառաjողների, հետախուզության աշխատանքը, որոնք վերջին ամիսներին հստակ կանխել են ահաբեկչական գործողությունները»,– РИА Новости–ի հաղորդմամբ հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարիզի դատախազը հաստատել էր զոհերի եւ վիրավորների թիվը` համապատասխանաբար 129 եւ 352 մարդ, նաեւ ութ ահաբեկիչների մահը։ Նրանցից յոթը եղել են մահապարտի գոտիներով։ «Իսլամական պետությունը» հաստատել է իր մասնակցությունը ահաբեկչական գործողություններին։

Նախնական տեղեկությամբ, մահացա] ահաբեկիչների մարմինների կողքին գտել են եգիպտական եւ սիրիական անձնագրեր։