Ֆրանսիան պետք է արտաքսի արմատական տրամադրություններ ունեցող իմամներին եւ քաղաքացիությունից զրկի նրանց, ովքեր ծաղրում են ֆրանսիական արժեքները, հայտարարել է երկրի վարչապետ Մանուել Վալսը։
«ԱՆհրաժեշտ է ապրել մեր արժեքներով։ Մենք պետք է ոչնչացնենք հանրապետության թշնամիներին եւ վռնդենք արմատական տրամադրություններ ունեցող իմամներին, ինչը եւ կանենք, քաղաքացիությունից զրկենք նրանց, ովքեր ծաղրում են ֆրանսիական արժեքները»,–TF1 հեռուստաալիքի եթերում ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարիզի դատախազը հաստատել էր զոհերի եւ վիրավորների թիվը` համապատասխանաբար 129 եւ 352 մարդ, նաեւ ութ ահաբեկիչների մահը։ Նրանցից յոթը եղել են մահապարտի գոտիներով։ «Իսլամական պետությունը» հաստատել է իր մասնակցությունը ահաբեկչական գործողություններին։
Նախնական տեղեկությամբ, մահացած ահաբեկիչների մարմինների կողքին գտել են եգիպտական եւ սիրիական անձնագրեր։





























