Իսրայելի իշխանությունները Ֆրանսիայի անվտանգության ուժերին են փոխանցել հետախուզական տեղեկություններ Փարիզում ահաբեկչական հարձակումներ իրականացրած անձանց մասին, հաղորդում է mako.co.il–ը` հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։
Նշվում է, որ Իսրայելում անմիջական կապ են տեսնում Ֆրանսիայի հարձակումների եւ Սինայի թերակղզում ռուսական А321 օդանավի կործանման միջեւ։ Ընդ որում, ըստ իսրայեկական հատուկ ծառայությունների, ահաբեկիչները նոր հարձակումներ են նախապատրաստում Եվրոպայում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Փարիզի ահաբեկչական հարձաումներին յոթ կամ ութ ահաբեկիչ է մասնակցել, նրանցից մեկի ինքնությունը պարզվել է մատնահետքով, եւս մեկի մոտ սիրական եւ եգիպտական անձնագրեր են գտել։ Ավելի ուշ The Guardian–ը հաղորդել էր, որ մահապարտի մոտ հայտնաբերված սիրիական անձնագիրը պատկանել է փախստականի, որը ԵՄ տարածք մուտք է գործել Հունաստանից։ Մինչ այդ, Europe 1 ռադիոն հայտնել է, որ ութ ահաբեկիչներից մեկը Ֆրանսիայի քաղաքացի է։
Ֆրանսիայի պատմության ամենաարյունալի հարձակմանը զոհ է գնացել 129 մարդ։





























