Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնաբերել եւ ձերբակալել է Փարիզի ահաբեկությունների գործով կասկածյալի, հաղորդում է iTele հեռուստաալիքը` վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը։

Նա «Բատակլան» համերգասրահի դեմ հարձակմանը մասնակցած` Ֆրանսիայի 29–ամյա քաղաքացու շրջապատից է,  ձերբակալվել է Կուրկուրոնում ։Ըստ աղբյուրի` ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Օբ եւ Էսոն դեպարտամենտներում։