Համացանցում Ֆրանսիայի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում ահաբեկչությունների պահին արված նախագահ Ֆրանսուա Օլանդի լուսանկարներ են հայտնվել: Այդ երեկո Օլանդը մարզադաշտում էր, որտեղ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ հետեւում էր Ֆրանսիա-Գերմանիա ընկերական խաղին: Խաղի ժամանակ թիկնապահը մոտենում է նախագահին եւ հայտնում, թե ինչ է տեղի ունեցել:

Ըստ Paris Match-ի, Օլանդն ինչ-որ բան է ասում Շթայնմայերին, լքում նախագահական օթյակը եւ ուղղվում մարզադաշտի անվտանգության գոտի: Այստեղ ոստիկանության ղեկավարը նրան զեկուցում է տեղի ունեցածի մասին: