Փարիզի ահաբեկչությունն իրականացնողներից մեկը՝ Ահմեդ Ալմուհամմեդը, Արեւմտյան Եվրոպա է հասել Մակեդոնիայի եւ Սերբիայի տարածքով: Այս մասին գրում է սերբական Blic պարբերականը: Այն նաեւ առաջինն է ներկայացրել ահաբեկչի անձնագրային տվյալները:
«Հունական պաշտոնատար անձինք արդեն հայտարարել են, որ Ալմուհամմեդը Հունաստան է հասել հոկտեմբերի 3-ին: Սերբիա նա մտել է հոկտեմբերի 7-ին, Մակեդոնիայից: Նա անցել է հակադիվերսիոն ստուգումը եւ հայտնի է, որ մեր երկրի տարածքով կարճ ժամանակում անցնելիս զինված չի եղել:
Նա գրանցվել է Պրեշեւոյի կենտրոնում, որտեղ ապաստան է ստացել: Դրանից հետո նա արագորեն հեռացել է Սերբիայից, ուղեւորվել Խորվաթիա, այնտեղից էլ՝ Ավստրիա»,- գրել է պարբերականը:





























