Փարիզում ահաբեկչություններն իրականացնողներից առնվազն մեկը 15-18 տարեկան է: Այս մասին հաղորդում է Europe1 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Փարիզի Բժշկաիրավական ինստիտուտին:
Մեկ այլ կասկածյալի՝ Ֆրանսիայի 30-ամյա քաղաքացու, հայտնաբերել են մատնահետքերով: Ըստ France Info-ի, հանրապետության ազգային անվտանգության մարմինները որոնում են Իսմայիլ Օմար Մոստեֆային: Մոստեֆան ծնվել է Փարիզի արվարձաններից մեկում եւ արդեն աչքի է ընկել իրավախախտումներով. 2004-2010 թվականներին 8 անգամ պատժի է ենթարկվել:
Նաեւ այլ լուրեր են շրջանառվում, սակայն, Փարիզի ոստիկանության պրեֆեկտի խոսքով, պետք չէ վստահել դրանց, քանի դեռ չեն հաստատվել:





























