45-ամյա իտալացին երկրորդ անգամ ողջ է մնացել զանգվածային ողբերգության ժամանակ: 15 տարեկանում նա ականատես է եղել Բրյուսելի Էյզել մարզադաշտում տեղի ունեցած ողբերգությանը, որտեղ Չեմպիոնների գավաթի եզրափակիչում կռվել են «Լիվերպուլ»-ի եւ «Յուվենտուս»-ի երկրպագուները, իսկ օրերս նա ողջ է մնացել Փարիզի Bataclan համերգային ակումբում զանգվածային հրաձգության ժամանակ: Այս մասին գրում է Gazzetta dello Sport-ը:

1985 թվականի մայիսի 29-ին Մասիմիլիանո Նատալուչին՝ «Յուվենտուս»-ի այն ժամանակվա 15-ամյա երկրպագուն, մարզադաշտում է եղել: Իսկ մի քանի օր առաջ արդեն 45-ամյա Մասիմիլիանոն փարիզյան Bataclan-ում էր:

Նրա հայրը պատմել է, որ որդին միայն մի քանի քերծվածք է ստացել: «Նրանցից 3 մետր հեռավորությամբ ահաբեկիչ է եղել: Երբ ամեն ինչ ավատվեց որդիս կարճ հաղորդագրություն ուղարկեց. հանգիստ եղեք, ինձ մոտ ամեն ինչ կարգին է»,- նշել է հայրը:

Eagles-ի համերգին Մասիմիլիանոն եկել է ընկերուհու հետ, ով ուսից վիրավոր է: «Նրանք երկուսն էին՝ գնդացիրներով, 10 րոպե անդադար կրակում էին: Բարեբախտաբար, մտա նստարանի տակ, իսկ հետո անցանք բեմի հետեւն ու փախանք: Երկու ժամ շարունակ նստել ենք ձեղնահարկում, մինչեւ անվտանգության աշխատակիցները մեզ ներքեւ իջեցրին: Հիմա պատրաստվում եմ վիրահատության»,- պատմել է կինը: