Մինչեւ նոյեմբերի 17-ը Փարիզում պարեկություն անող զինվորականների թիվը հասցրել են 10 հազարի: Այս մասին գրում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Քաղաքում 3 հազար զինվորականների տեղակայման մասին նախագահ Ֆրանսուա Օլանդի երեկվա որոշումից հետո վարչապետ Մանուել Վալսի օգնականները նոյեմբերի 15-ին հայտարարել են, որ մինչեւ երեքշաբթի նրանց թիվը կհասնի 10 հազարի:

Հիշեցնենք, որ նոյեմբեի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով 129 մարդ է զոհվել, ավելի քան 300 հոգի հիվանդանոցներում են: Ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի իշխանությունները որոշել են խստացնել անվտանգության միջոցառումները: