Haval չինական ավտոարտադրողը թողարկել է Н6 ամենագնացի միլիոներորդ նմուշը։ Մոդելն արտադրվում է վերջին 4 տարվա ընթացքում եւ արդեն մոտ 3 տարի առաջատար դիրքեր է զբաղեցնում Չինաստանում մեքենաների վաճառքի ծավալներով։
Անհրաժեշտ է նշել, որ 2015թ. հոկտեմբերին Great Wall ընկերությունը (Haval-ը նրա ստորաբաժանումն է)կարողացել է իրացնել 80300 նմուշ մեքենա։ Վաճառված
տեխնիկայի ընդհանուր քանակից 63800-ը Haval ապրանքանիշի մեքենաներն են եղել։ Դրանցից 37500-ն էլ եղել են Н6 քրոսովերներ, փոխանցում է Planet-today-ը։
Հիշեցնենք, որ չինական ամենագնացի պաշտոնական շնորհանդեսը կայացել է 2011թ.։





























