Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված՝ հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվը նոյեմբերի 16-ի դրությամբ 2.553.085 է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Մասնակիցների թիվը, նոյեմբերի 6-ի տվյալների (2.554.332) համեմատ նվազել է:

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ ընդհանուր մասնակիցների թվից

- այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի հանրաքվեի մասնակիցների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 533.

- Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 5.

-քվեարկության օրը հանրաքվեի տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի քվեարկողների ցուցակից հանված և հանրաքվեի տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 0.

- ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 0: