Չինական Chery-ի եւ իսրայելական Israel Corporation-ի կողմից ստեղծված Qoros ընկերությունը 4 դռնանի Qoros 6 կաբրիոլետ է թողարկել: Մեքենայի նախատիպի պրեմիերան կայացել է Շանհայի գործարանում ավտոարտադրողի կորպորատիվ միջոցառման ժամանակ: Այս մասին գրում է Motor-ը՝ վկայակոչելով Carnewschina-ին:

Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք մեքենան ծալվող տանիքի աշխատող մեխանիզմ ունի, քանի որ հրապարակված լուսանկարներում այն պատկերված է միայն բաց տանիքով:

Ավտոմեքենայի սերիական արտադրության մասին խոսք չկա: Սակայն չինացիները 2 դռնանի կաբրիոլետ են մշակում, որի հիմքում Qoros 3 հեչբեկը կլինի:

Նորույթն առաջարկվելու է 1.6 լիտր ծավալով շարժիչով: Սպասվում է, որ կաբրիոլետը կներկայացվի 2016 թվականին: