Ռուսաստանցի հումորիստ, հայազգի Միխայիլ Գալուստյանը հայրը է դարձել, նա դուստր է ունեցել:
«Ես անչափ երջանիկ եմ: Անգամ չգիտեմ, թե ինչ ասեմ»,- ասել է Գալուստյանը, երբ իմացել է դստեր ծննդյան մասին: Հարկ է նշել, որ Միխայիլը իր կյանքի այդ կարեւոր պահին գտնվում էր Կիեւում, որտեղ նկարվում էր «Ռժեւսկին Նապոլեոնի դեմ» ֆիլմում, հաղորդում է Tohappy life-ը:
«Մենք բոլորս ուրախ ենք Միշայի եւ Վիկայի համար: Առաջնեկի ծնունդը երջանկություն է»,- ասել է նկարահանվող ֆիլմում Գալուստյանի գործընկեր Անֆիսա Չեխովան:
Միխայիլ Գալուստյանը անցել է երջանիկ հումորիստ-հայրիկների՝ Գարիկ Մարտիրոսյանի, Ռոդրիգեսի, Գավրի եւ Սվետլակովի շարքը:
Նշենք, որ Միխայիլ Գալուստյանն ու Վիկտորիա Շտեֆանեցը ամուսնացել են 2007թ. հուլիսի 7-ին:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հայկական ավանդույթներով: Երկու ամիս անց զույգը մեծ քեֆ է կազմակերպել՝ հրավիրելով 500 հյուրերի:




























