Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր` օգոստոսի 3-ին մեկնել է Բուխարեստ`մասնակցելու Ռումինիայի ազգային բանկի 130-ամյակին նվիրված միջոցառմանը:

ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինիս շրջանակներում անցկացվելու է «Ռումինիայի ազգային բանկը 130 տարեկան. հայացք ապագային» համաժողովը, որի ընթացքում քննարկվելու են հետեւյալ թեմաները. «Գնաճի նպատակադրումը եւ նոր գլոբալ ճգնաժամի համատեքստը. դասեր եւ մարտահրավերներ», «Ֆինանսական կայունության նոր հեռանկարները» եւ «Զարգացող շուկաներ. երկարաժամկետ աճի աջակիցնե՞ր, թե՞ խոչընդոտներ»:

Համաժողովին ելույթ են ունենալու Չեխիայի ազգային բանկի նախկին նախագահ Զդենեկ Տուման, Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկան, Թել-Ավիվի համալսարանի պրոֆեսոր Ալեքս Ցուկիերմանը, ինչպես նաեւ այլ տնտեսագետ գիտնականներ: