Toyota ճապոնական ավտոկոնցեռնը երկրի տարածքում 440 հազար մեքենա է հետ կանչում փոխանցման տուփի խնդիրների պատճառով։ Համապատասխան ծանուցագիրը ներկայացրել է Ճապոնիայի դաշնային հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարարությունը։
Հաղորդվում է, որ հետկանչի ենթակա է 7 մոդել, այդ թվում՝ Corolla Fielder ունիվերսալը։
Անսարքության պատճառով ծագած միջադեպերի մասին տեղեկություններ չկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























