MINI ընկերությունն ուսումնասիրում է նոր սերնդի «լիցքավորված» Clubman հեչբեկ թողարկելու հարցը, որը կկարողանա մրցակցել, ասենք, Ford Focus RS-ի, Audi RS3-ի եւ Mercedes-AMG A45-ի հետ: Այս մասին գրել է Auto Express-ը:
Ենթադրվում է, որ նոր JCW մոդիֆիկացիայով Clubman-ը 2 լիտր ծավալով տուրբոշարժիչ կունենա, որի նմանն օգտագործվում է BMW 3-Series-ում: Ակնկալվում է նաեւ, որ մեքենան կառաջարկվի ինչպես մեխանիկական, այնպես էլ ավտոմատ փոխանցման տուփով:
Ըստ Motor-ի, MINI ընկերությունը նոր սերնդի Clubman-ը ներկայացրել է ամռանը: Մոդելն իր նախորդից մեծ է երկարությամբ, բարձրությամբ եւ լայնությամբ:





























