Maurice Blackburn իրավաբանական ընկերությունը Volkswagen գերմանական ավտոկոնցեռնի մեքենաների ավստրալացի սեփականատերերի անունից դատի է տվել ընկերությանը, հայտնում է Reuters-ը։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ընդհանուր առմամբ կոլեկտիվ հայցը նախատեսում է սեփականատերերին որպես փոխհատուցում վճարել մոտ 72 մլն դոլար։ Հաղորդվում է նաեւ, որ Volkswagen-ի ավստրալական մասնաճյուղը հետ է կանչել ավելի քան 90 հազար մեքենա, որոնց ծրագրային ապահովումը աղավաղում է վտանգավոր արտանետումների ցուցանիշները։

Հիշեցնենք, որ Volkswagen AG-ի գլխավոր տնօրեն Մաթիաս Մյուլերը հայտարարել էր, որ վնասակար արտանետումները կեղծող ծրագրային ապահովում ունեցող մեքենաները հետկանչի են ենթակա 2016թ. հունվարից, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։