Մի քանի ոլորտ կա, որոնց շնորհիվ Մետաքսի ճանապարհի հայկական ուղղությունը տնտեսապես շահավետ կդառնա Չինաստանի համար: Այս մասին նոյեմբերի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա շեշտել է Մետաքսի ճանապարհի մտահղացման իրականացման կարեւորությունը, որի ուղղություններից մեկն էլ Հայաստանի տարածքով է անցնելու: «Եվ մենք պետք է այսօրվանից մտածենք այն մասին, թե ինչպես կարող ենք հնարավորինս շահեկան դիրքում հայտնվել»,- նշել է Սաֆարյանը: Առաջին ուղղությունը, որը կարող է Չինաստանին հետաքրքրել Հայաստանում, նրա խոսքով, գունավոր մետալուրգիան է: «Քանի որ Չինաստան արտահանվող ապրանքների շարքում ավելի մեծ տեղ են զբաղեցնում մոլիբդենի ու պղնձի կոնցետրատները, մենք չինական կողմին առաջարկում են ներդրումներ անել քիմիակատամետալուրգիական կոմբինատին վերաբերող նախագծերի իրականացման ու Զանգեզուրի պղնձաձուլարանի համար:
Եթե 80 մլն տոննա հանքաքար մշակվի, ապա մենք կկարողանանք ավելի քան 100 հազար տոննա մաքուր պղինձ ստանալ, 125 հազար տոննա ծծումբ, 3.6 տոննա ոսկի, ավելի քան 140 տոննա արծաթ: Ընդհանուր առմամբ, այդ երկու կոմբինատների ՀՆԱ-ն կարող է մոտավորապես 7-8 մլրդ դոլար կազմել, իսկ մաքուր եկամուտը՝ մոտավորապես 0.8-1 մլրդ դոլար»,- նշեց Վազգեն Սաֆարյանը: Երկրորդ, շարունակեց նա, Չինաստանը շահագրգռված էր Աբովյան ու Հրազդան քաղաքների երկաթի հանքերի շահագործման հարցում: «Մենք դադարեցրել են Հրազդանի հանքի շահագործումը, քանի որ այն չէր համապատասխանում բնապահպանական նորմերին: Բայց նույնը չի կարելի ասել Աբովյանի հանքի մասին, որի շահագործումը կարելի է վերսկսել ու ներդրումների շնորհիվ Չինաստանը կարող է երկաթ ստանալ: Երրորդ ուղղությունը ոչ մետաղական հանքերի՝ տուֆի, գրանիտի, մարմարի, պերլիտի հանքերի շահագործումն է: Մենք կկարողանանք չինացի գործընկերներին առաջարկել պերլիտի մշակման օգնությամբ ստանալ գունավոր ապակի, ֆիլտրեր, որոնք կարելի է օգտագործել նավթաքիմիական ու սննդի արդյունաբերությունում»,- ասել է Վազգեն Սաֆարյանը:
Հայ-չինական համագործակցության համար չորրորդ շահավետ ուղղությունը, նրա կարծիքով, կարող է քիմիականը լինել: «Մի քանի տարի առաջ «Նաիրիտ» գործարանի արդյունաբերական գծերից մեկը տեղափոխվեց Չինաստանն, ու այնտեղ՝ Շանսի նահանգի Յանգաու քաղաքում, տարեկան 25 հազար տոննայի չափով քլորոպենային կաուչուկ են ստանում: Չինաստանը տարեկան մինչեւ 100 հազար տոննայի քլորոպենային կաուչուկի պահանջարկ ունի, մինչդեռ չինական բոլոր գործարանները միասին ստանում են 50 հազար տոննա: Դրա համար էլ մենք առաջարկում ենք, որ նրանք ներդրումներ անեն «Նաիրիտ» գործարանում ու քլորոպենային կաուչուկ ստանան»,- հավելել է Սաֆարյանը: Այդ ամենի համար, շեշտեց նա, չինացի գործընկերներին կառաջարկվի մասնակցել Հայաստան-Իրան երկաթգծային ճանապարհի շինարարությանը: «Որպեսզի մենք կարողանանք բոլոր վերոնշյալ ապրանքները Չինաստան արտահանել ու ինչու ոչ՝չինական ապրանքներն էլ կարճ ճանապարհով Սեւ ծով դուրս բերել»,- ամփոփեց Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը:




























