Լոս Անջելեսի ավտոսալոնում Nissan ընկերությունը ներկայացրել է 2016 թվականի Sentra սեդանը: Փոխվել է մոդելի դիմացի եւ հետեւի թափքերի դիզայնը, լրամշակվել է սրահը, հայտնվել է դեկային կառավարման վերակարգաբերված էլեկտրահզորացուցիչ եւ ավելի կարծր կախոց: Թարմացումից հետո փոխվել է Sentra-ի կապոտը եւ դիմային թափարգելը: Հետեւի թափքին փոքրիկ արգելակիչ է հայտնվել: Լրամշակումների է ենթարկվել նաեւ լուսատեխնիկան եւ փոխվել է հետեւի թափարգելի վրա լույսերի ձեւը, տեղեկացնում է Motor-ը:
Ամերիկյան «Սենթրա»-ի շարժիչը չի լրամշակվել: Սեդանն առաջարկվում է միայն 1,8 լիտրանոց շարժիչով, որը 130 ձիաուժ հզորություն ունի:
ԱՄՆ-ում թարմացված Nissan Sentra-ի վաճառքը կսկսվի մինչեւ տարեվերջ, 16 հազար 780 դոլար գնով:





























