Ռուսական «Տրանսնեֆտ» ընկերությունը գոհ չէ Թուրքիայի հետ Սամսուն-Ջեյհան նավթատարի կառուցման բանակցություններից։
Ինչպես լրագրողներին հայտնել է ընկերության ղեկավար Նիկոլայ Տոկարեւը, թուրքական կողմը փորձում է միակողմանիորեն իր համար առավելություն ապահովել եւ Ռուսաստանին նախագծի ոչ ձեռնտու պայմաններ է առաջարկում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Սամսուն-Ջեյհան նավթատարը թուրքական Սամսուն քաղաքը կմիացնի միջերկրածովյան Ջեյհանին։ Այն հաշվարկված է տարեկան 60-70 մլն տոննա նավթի հոսքի համար:
Նշենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ գազի տարանցման եւ գնի հարցերով ծագած տնտեսական անհամաձայնության պատճառով երկու երկրների միջեւ պայմանագրի ստորագրումը անորոշ ժամանակով հետաձգվել է։



























