«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի օրից ՀՀ-ում կլինի ու կմասնակցի «Ոչ»-ի ճակատի  հաջորդ հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ին ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ում է, այդ պատճառով չի մասնակցում հանրահավաքին:

«Հաջորդ հանրահավաքը, ըստ նախնականի, տեղի կունենա նոյեմբերի 28-ին Վանաձորում ու Գյումրիում: Րաֆֆի Հովհաննիսյանը մեզ հետ կլինի»,- ասաց նա:

Նշենք, որ «Ոչ»-ի ճակատին միացել են «Ժառանգություն», ՀԺԿ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների եւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը տեղի է ունեցել Գյումրիում սեպտեմբերի 25–ին, երկրորդը` Երեւանում հոկտեմբերի 2-ին, Վերջին հանրահավաքը տեղի է ունեցել Երեւանում հոկտեմբերի 30-ին:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը հոկտեմբերի 10-ից սկսվել է: