Ազատության հրապարակից մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի երթը: Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվելու են Ամիրյան, որից հետո Նալբանդյանով գնալու են Թումանյան եւ երթն ավարտելու են Ազատության հրապարակում: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ այս պահին երթի մասնակիցները շարժվում են Մաշտոցի պողոտայով, որը միակողմանի փակ է՝ ոստիկանները պատ են կազմել պողոտայի մեջտեղում: Ներկա է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձեւավորած «ՈՉ»–ի ճակատի հերթական հանրահավաքը:

 «Ոչ»-ի ճակատին միացել են «Ժառանգություն», ՀԺԿ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների եւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները, «Ազատամարտիկների դաշինքի» անդամներ։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով նախատեսվում է անցում դեպի կառավարման խորհրդարանական համակարգ, տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ին։