Tesla-ն հետ է կանչում ողջ աշխարհում վաճառված Model S մոդելի 90 հազար մեքենա:

Նախնական տեղեկություններով՝ հետկանչի պատճառը առջեւի նստատեղերի անվտանգության գոտիների հնարավոր անսարքությունն է: Փորձագետները կարծում են, որ դրանք կարող են անսպասելի արձակվել:

Նշենք, որ այսօրվա դրությամբ անվտանգության գոտու անսարքություն է գրանցվել Model S մոդելի միայն  մեկ մեքենայում, փոխանցում է Informing-ը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Model S-ի արժեքը սկսվում է 57 500 դոլարից, իսկ ամենաթանկ մոդիֆիկացիան արժի 87 500 դոլար: