Չինաստանի Great Wall Motors խոշոր ընկերությունը պատրաստվում է 2016թ. ավտոշուկա հանել C30EV անունը կրող էլեկտրամոբիլը: Այս մասին ընկերությունը հայտնել է Գուանչժոյի ավտոշոուի ժամանակ:

Նորարարությունը շուկայում կներկայացնեն մի քանի մոդիֆիկացումներով: Այն հարմարեցված կլինի ինչպես անձնական օգտագործման, այնպես էլ երկրի տաքսի ծառայությունների համար, հայտնում է Bloomberg-ը:

Դրանից բացի, 2017թ. պլանավորվում է թողարկել մոդելի լիցքավորված ամենագնացը՝ հիբրիդային շարժիչով, փոխանցում է Informing-ը: