ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Համլետ Հարությունյանը  զարմանում է ընդդիմադիրների այն  հայտարարությունների վրա, որ նույնականացման քարտով քվեարկությունը օրինականացնելով՝ իշխանությունը  դիմելու  է ընտրակեղծիքների, կրկնակի քվեարկության մեխանիզմին։

«Դա կապ չունի ընտրակեղծիքի հետ, կրկնակի քվեարկություն առանց նույնականացման քարտի էլ է հնարավոր»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Համլետ Հարությունյանը։

Նա զարմացած ասել է. «Բա մինչեւ էդ նույնականացման քարտը,  ո՞նց էին անում։ Եթե ուզենան էլ ցանկացած  պարագայում կարող են անել, այսօր քաղաքական կամք է դրսեւորում հանրապետության նախագահը եւ մեր կուսակցությունը, որ հնարավորինս չլինի այդ շահարկումները եւ լինի ազատ արդար թափանցիկ ընտրություններ»։

Իշխանական պատգամավորն ասաց, որ կարծում է՝ այս անգամ կեղծիքներ չեն լինի․«Ես կարծում եմ, որ այդ հարցը այս  էտապում չի լինի, որովհետեւ հսկողության մեխանիզմները բավականին լայն են, ի վերջո տեսնում եք, որ ընտրությունից ընտրություն ավելի է բարելավվում  այդ ընտրակեղծիք կոչված մեխանիզմի վերացումը»։