Ահաբեկչական «Իսլամական պետութունը» սոցկայքերում տեղեկություն է տարածել, որ առաջիկայում հանրությանն է ներկայացվելու Թուրքիայի մասին ֆիլմ։
Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ «Իսլամական պետությունը» սոցկայքերում ներկայացրել է առաջիկայում ներկայացվելիք Թուրքիայի մասին ֆիլմի անոնսը։
Ֆիլմի մասին ներկայացնող նկարում պատկերված են Թուրքիայի հանրապետության հիմնադիր Աթաթուրքը եւ ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նշված է, որ ֆիլմը El-Hayat Medya-ի կողմից կներկայացվի շատ շուտով։




























