Վրաստանի 2011թ. պետական բյուջեն «ձգվող գոտիների» բյուջե է: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ Անակլիայում հանդիպելով խորհրդարանական մեծամասնության հետ:
Նրա խոսքով, պատճառն այն չէ, որ Վրաստանի համար բարդ ժամանակներ են հասել, այլ այն, որ «երկիր ավելի հզոր դարձնեն եւ ենթակառուցվածքային բարեփոխումների մեջ գումարներ ներդնեն», հաղորդում է Trend գործակալությունը:
Սահակաշվիլին պնդել է, որ երկիրն այժմ ենթակառուցվածքային բարեփոխումների վրա ծախսում է ՀՆԱ-ի 25 տոկոսը, մինչդեռ պետք է ծախսեր 35 տոկոսը:
«Գոտիների ձգումն առաջին հերթին վերաբերելու է պետական ապարատին: Այստեղ 15 հազարից ավելի արժեքով մեքենաներ չպետք է լինեն, եթե չհաշվենք պետական նշանակության մեքենաները»,- ասել է նա:



























