Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հրապարակած կենսաթոշակային բարեփոխումների ծրագրում առաջարկվում է շատ կարճ ժամանակահատվածում միջին պետական կենսաթոշակի մեծությունը հասցնել 40-45 հազ. դրամի (մոտ 110- 120 դոլար)՝ այսօրվա մոտ 25 հազարի (մոտ 68 դոլար) փոխարեն։
Նվազագույն կենսաթոշակն այս դեպքում կկազմի 33 հազարից 35 հազար դրամ (մոտ 90-95 դոլար): Կապված միջին աշխատավարձի աճի հետ՝ այս թվերն ամեն տարի պետք է բարձրանան։ Թոշակների այս մակարդակին, ըստ ընդդիմադիրների, կարելի է հասնել՝ «իշխանափոխությունից, օրենսդրական փոփոխությունից եւ օրինականության հաստատումից կարճ ժամանակ անց»: Սակայն ծրագիրը չի հստակեցնում, թե ինչ աղբյուրների հաշվին պետք է բարձրացնել թոշակի չափը։
Հատկանշական է, որ ծրագրում ներկայիս միջին աշխատավարձի չափը գնահատվել է մոտ 50 տոկոսով ավելի, քան ցույց է տալիս պաշտոնական վիճակագրությունը, այն է՝ ամսական 106 հազ. դրամ (մոտ 300 դոլար):



























