Ճապոնական Toyota ավտոկոնցեռնի մեքենաները շարունակում են պահպանել վաճառքների թվով համաշխարհային շուկայում առաջատարի տիտղոսը: 2015-ի անցած ինը ամիսների ընթացքում ընկերությունը   6 253 131 ավտոմեքենա է վաճառել:  

Առաջատարից  զգալիորեն հետ մնալով` նրան հաջորդում են գերմանական  Volkswagen-ը, որը կարողացել է  4 786 738 մեքենա իրացնել եւ ամերիկյան Ford-ը 4 528 378 վաճառված մեքենայով:

Աշխարհում ամենալավ վաճառվող մեքենաների տասնյակի մեջ են մտել նաեւ  Hyundai-ը Nissan-ը, Honda-ն, Chevrolet-ն, Kia-ն, Mercedes-ը եւ Renault-ն, տեղեկացնում է  Informing-ը:

Հետաքրքիր է, որ սեպտեմբերի արդյունքները հաստատել են ճապոնական   Toyota ընկերության առաջատարությունը (703 167 միավոր), իսկ այ Volkswagen-ը (540 306) եւ Ford-ը (543 342) իրար հետ փոխել են տեղերը: Արժե նշել, որ Ford-ն արդեն չորս ամիս է, ինչ զբաղեցնում է աղյուսակի երկրորդ հորիզոնականը: 

Փորձագետները նշում են, որ համաշխարհային ավտոշուկան   2015-ի վերջին սկսել է աճել, չնայած աճի տեմպը բավականին աննշան է: