Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն հրապարակել է պետության գործընկեր երկրների ցանկը:

Ըստ փաստաթղթի՝ երկրի առեւտրաշրջանառությունը կազմել է 10 միլիարդ 379 միլիոն դոլար: Ընդ որում, Ադրբեջանն ավելի շատ արտահանել, քան ներմուծել է: Արտահանման ծավալը կազմել է 7,14 միլիարդ դոլար, ներմուծմանը՝ 2,71 դոլար:

Արտահանման ոլորտում Ադրբեջանի թիվ մեկ գործընկերը Իտալիան է՝ 1,69 միլիարդ կամ 23,71 տոկոս, 2-րդը՝ ԱՄՆ-ը 822 միլիոն՝ 11,51 տոկոս, եւ Ֆրանսիան՝ 739 միլիոն կամ 10,35 տոկոս: Ադրբեջանը արտահանել է նաեւ Իսրայել, Ինդոնեզիա եւ Ռուսաստան:

Ներմուծման ծավալներով առաջինը Ռուսաստանն է (568 միլիոն կամ 17,55 տոկոս), Թուրքիան (427 մլն կամ 13,2 տոկոս), Գերմանիան (326մլն կամ 10,08 տոկոս) եւ Ուկրաինան (272 մլն կամ 8,42 տոկոս): Գլխավոր գործըներների ցանկը եզրափակում են Չինաստանը եւ Մեծ Բրիտանիան: