Հայաստանի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի` էլեկտրոնային եղանակով քվեարկությունն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, 20:00-ին ավարտվել է:  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Նշենք, որ էլեկտրոնային եղանակով քվեարկությունն սկսվել էր նոյեմբերի 27-ին` Երեւանի ժամանակով ժամը 08:00-ին: 

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: