Red Bull ընկերության ավստրալական մասնաճյուղը եզակի ամենագնաց է ներկայացրել, որը ստեղծվել է Land Rover Defender-ի բազայի վրա: Նորույթն ամերիկյան F-22 Raptor կործանիչի ոճով է:
Ըստ Motor-ի, զգալիորեն ավելացրել են մեքենայի ճանապարհային լուսավորությունը եւ հզոր անիվներ տեղադրել: Նորույթը նաեւ տանիքի հատուկ ամրակ է ստացել, որտեղ կարելի է դիջեյների համար նախատեսված սարքավորումներ տեղադրել՝ վահանակ, բարձրախոսներ եւ մեծ LCD էկրան:































