Սանկտ Պետերբուգի մոտ գտնվող գործարանում դադարեցրել են Nissan Teana-ի արտադրությունը, միաժամանակ սկսելով  Qashqai-ի թողարկումը: Ծրագրվում էր, որ Teana-ն կդառնա Toyota Camry-ի գլխավոր մրցակիցը, սակայն դա տեռղի չունեցավ:

Արդյունքում մեքենան պարտվեց Camry-ին եւ հիմա հեռանում է շուկայից, հաղորդում է Svopi-ն:

Ներկայումս դիլերները մտադիր են սկսել մեքենաների իրացումը, որոնք արդեն պատրաստված են եւ գտնվում են պահեստում: Այդ պաշարը կբավարարի մինչեւ մարտ: Վերջին մեքենան վաճառելուց հետո սեդանը կհեռանա ռուսական շուկայից:

ՌԴ իշխանության ներկայացուցիչները նշել են, որ նրանք անգամ չեն քննարկում այդ մոդելի մատակարարումները վերսկսելու տարբերակը երկրի տարածքում:

Անհրաժեշտ է հիշեցնել, որ Teana-ն ռուսական շուկայում հայտնվել է 2006 թվականին: Toyota Camry-ին մրցակից դառնալու համար արտադրողներն սկսել էին հաճախորդներին ավելի գրավիչ գին առաջարկել, սակայն ոչինչ չի օգնել:

2006-ից ի վեր, Ռուսաստանում վաճառվել է երեք սերունդների 73 հազար Teana: