Մեծ Բրիտանիայում մեկնարկել է Infiniti Q30 հեչբեքի թողարկումը։ Մեքենան կունենա 156 ձիաուժ հզորությամբ, 1.6 լիտր ծավալով տուրբոյացված բենզինի շարժիչ եւ 2.0 լիտր ծավալով տուրբոյացված շարժիչ՝ 211 ձիաուժ հզորությամբ, փոխանցում է Carpark-ը։
Սանդերլենդում գործարանի արտադրական հզորության մեջ ներդրվել է մոտ 250 մլն ֆունտ ստերլինգ։ Q30-ի շնորհիվ Infiniti-ն պլանավորում է սկսել շուկայի նվաճման հերթական փուլը, որի հիմնական թիրախները Չինաստանն ու ԱՄՆ-ն են։





























