Գարիկ «Բուլդոգ» Խառլամովը այլեւս ռուսական շոու-բիզնեսի նախանձելի փեսացուների շարքում չկա: Այսուհետ Comedy Club-ի նախկին հումորիստը Յուլիա անունով մոսկովյան սովորական մի տնային տնտեսուհու ամուսինն է: Զույգը ծանոթացել է ՌԴ մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկում:
Խառլամովը մասնակցում էր ամանորյա շոուներից մեկին, իսկ նրա ապագա կինը՝ աշխատում էր այդ հաստատությունում:
Իր երազանքների տղամարդուն հանդիպելուց հետո Յուլիան հեռացել է իր աշխատանքից, որպեսզի հնարավորինս երկար ժամանակ տրամադրի Խառլամովին: Համատեղ կյանքի չորս տարիների ընթացքում Խառլամովը հասցրել է գնահատել իր սիրեցյալի բոլոր արժանիքները:
«Յուլիան կատարյալ է»,- ասել է Խառլամովը՝ նշելով, որ նա հրաշալի բորշչ է եփում:
Հարսանեկան արարողությունը կայացել է «Լուժնիկիի» փակ վիփ-տարածքում:





























