Porsche ընկերությունը պաշտոնապես հաստատել է Mission E կոնցեպտ կարի ոճով ստեղծված էլեկտրական մոդելի սերիական թողարկումը: Նախագծի իրականացման վրա ավելի քան 700 միլիոն եվրո կծախսվի, ընդ որում մեքենայի արտադրությունը կսկսվի միայն 2020 թվականին:
Էլեկտրական մոդելի համար «Պորշեն» էականորեն կընդլայնի իր ձեռնարկությունը Շտուտգարտում` նոր հավաքագիծ եւ ներկարարական արտադրամաս ավելացնելով: Էլեկտրաշարժիչների թողարկման համար առանձին հարթակ կկառուցվի, իսկ ստեղծվելիք լրացուցիչ աշխատատեղերի թիվը կգերազանցի հազարը: Եվս 300 միլիոն եվրո նախատեսվում է ներդնել Porsche-ի այլ բաժանմունքների մեջ` ներառյալ ինժեներական կենտրոնում, որը կզբաղվի սերիական թողարկման համար Mission E-ի տեխնիկական նախապատրաստությամբ, գրում է Motor-ը:
Mission E-ն մեկնարկել է Ֆրանկֆուրտի սեպտեմբերյան մոտորշոուում: Չորսդռնանի նախագիծը ամբողջական հաղորդակ ունի, կիսակառավարվող շրջակաղապար եւ երկու էլեկտրաշարժիչ գումարային 600 ձիաուժ հզորությամբ: Սուպերկարը «հարյուր» արագություն է հավաքում 3,5 վայրկյանում, իսկ ժամում 200 կմ` 12 վայրկյանում:




























