Palmer Johnson Yachts ըկերությունը Bugatti ավտոարտադրողի հետ համատեղ զբոսանավ կարտադրի, որը կարժենա առնվազն 2 մլն եվրո: Նախագիծը ստացել է Niniette անվանումը՝ ի պատիվ Էտորե Բուգատիի դուստր Լիդիա Բուգատիի փաղաքշական անվան:

Զբոսանավը կկառուցվի 1926թ. արտադրության Bugatti Type 41 Royale եւ 1934թ. արտադրության Type 57 C Atalante մեքենաների ոճով: Նավի կորպուսը կլինի կարբոնից, ինչի շնորհիվ այն կարող է զարգացնել առավելագույնս 38 հանգույց արագություն (70 կմ/ժ), հայտնում է Motor-ը:

Niniette-ի հիմքում ընկած կլինի Palmer Johnson SuperSport մեկկորպուսանի զբոսանավի մոդելը: Ընդհանուր առմամբ Bugatti-ն կարտադրի Niniette-ի 3 տարբերակ՝ 6.2 մետր, 13 մետր եւ 27 մետր երկարությամբ: