Ադրբեջանի հյուսիս-արեւմտյան տարածաշրջանը սեպտեմբերի 7-ի առավոտից մնացել է առանց բնական գազի:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, գազի առաքման խնդիրներ են ծագել Բալաքյանի, Զաքաթալայի եւ Գախի շրջաններում:
Պատճառը Հալդան-Շեքի-Բալաքեն գազատարի վրա գազի արտահոսքն է եղել:
Իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:





























