Ճապոնական Suzuki ընկերությունը հրապարակել է Մեծ Բրիտանիայի համար նախատեսված Vitara S քրոսովերի գինը: Անգլիացիները մեքենայի համար նվազագույնը 20.899 ֆունտ սթեռլինգ կվճարեն:
Suzuki Vitara S-ը ներկայացվել է 2015 թվականի սեպտեմբերին, Ֆրանկֆուրտի ավտոսրահում: Այն 1.4 լիտր ծավալով 140 ձիաուժ հզորությամբ Boosterjet բենզինե շարժիչ ունի, առաջին 100 կմ արագությունը զարգացնում է 10.2 վայրկյանում՝ անկախ փոխանցման տուփի տեսակից:
Սովորական Vitara-ից «լիցքավորված» տարբերակը կտարբերվի արտաքին եւ ներքին դիզայնով:
Ըստ «Колеса.ру»-ի, Մեծ Բրիտանիայում Suzuki Vitara S-ի վաճառքը կմեկնարկի 2016 թվականի հունվարից:




























