Citroen ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է սերիական քրոսովեր կաբրիոլետը, որը ստացել է E-Mehari անվանումը։ Մոդելի վաճառքը կմեկնարկի Ֆրանսիայում 2016թ. Մինչեւ եկող տարվա ավարտը մոդելը կհայտնվի նաեւ այլ շուկաներում, սակայն կոնկրետ որտեղ, հայտնի չէ։
Սերիական E-Mehari-ն կառուցել են մեկ այլ կոմպակտ քրոսովերի՝ Bollore Bluesummer-ի պլատֆորմի վրա, որի թողարկմամբ զբաղվում են PSA Peugeot Citroen խմբի ձեռնարկությունները։ Նորարարության դիզայնը իրականացված է C4 Cactus ամենագնացի ոճով։
Citroen E-Mehari-ի երկարությունը 3.81 մետր է, լայնությունը՝ 1.87 մետր, իսկ բարձրությունը՝ 1.65 մետր։ Նորարարությունը C4 Cactus-ից 35 սմ-ով կարճ է, 14 սմ-ով լայն եւ 17 սմ-ով բարձր։
Քրոսովերն ունի 50 կիլովատ (68 ձիաուժ) հզորությամբ էլեկտրական շարժիչ, հայտնում է Motor-ը։































