Գերմանական Pogea Racing թյունինգ արհեստանոցը Alfa Romeo 4C-ի համար ներկայացրել է մշակումների ծրագիրը։ Այն ստացել է Centurion 1Plus անվանումը։ Մոդերնիզացիայից հետո սպորտային մեքենայի առավելագույն արագությունը 257 կմ/ժ-ից դարձել է 305 կմ/ժ։

Նորարարությունը ստացել է 1.75 լիտր ծավալով, 240 ձիաուժ հզորությամբ շարժիչ, հայտնում է Motor –ը։ Բացի այդ, կուպեն հագեցած է կատարելագործված ռոբոտացված տրանսմիսիայով, որում փոխանցումները միանում են 55 տոկոսով ավելի արագ։ Տեղից 96 կմ/ժ զարգացնելու համար անհրաժեշտ է 3.8 վայրկյան։

Թյունինգային կուպեի գինը կազմում է 87.1 հազար դոլար։ Ընդհանուր առմամբ կթողարկվի 10 նման մեքենա։