Mercedes-Benz ընկերությունը ցույց է տվել S- կարգի ամենաքիչ հզորութան կուպեն՝ S 400-ը: Մոդելը հագեցած է երեք լիտրանոց V6 շարժիչով, որի հզորությունը 367 ձիաուժ է:
S 400 շարժիչը աշխատում է յոթաստիճանանի ավտոմատ փոխանցման տուփով, իսկ լիահաղորդ համակարգը ընդգրկված է ստանդարտային կոմպլեկտավորման մեջ: V6 –ը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 4.6 վայրկյանում: Առավելագույն արագությունն է 250 կմ ժամում, հայտնում է Motor-ն:
Mercedes-Benz S 400 4Matic -ի բազային սարքավորումների ցանկը ներառում է երկու գոտիանոց կլիմատ քոնթրոլ, լուսադիոդային օպտիկա, Comand Online մուլտիմեդիա համակարգ, փարքթրոնիք ու առջեւից հնարավոր բախման մասին նախազգուշացնող համակարգ:
Գերմանիայում S 400 -ը 99 հազար 960 եվրո արժե, ինչը 23 հազար 740 եվրոյով ավելի էժան է նախկին ամենամատչելի մոդիֆիկացիայից՝ S 500-ից:
Կուպեն առաջին անգամ ներկայացվել է 2014 թ. գարնանը Ժնեւի ավտոսալոնում: Այն փոխարինել էր ավտոարտադրողի մեկ այլ մոդել՝ CL -ը: Սկզբում մոդելը կոմպլեկտավորվում էր միայն 4.7 լիտրանոց V8 շարժիչով, որի հզորությունը 455 ձիաուժ էր: Ավելի ուշ ներկայացվեցին նաեւ «լիցքավորված» AMG տարբերակներ՝ S 63 -ը՝ 585 ձիաուժ հզորությամբ ու S 65 -ը՝ 630 ձիաուժ հզորությամբ:




























