Toyota, Honda եւ Volkswagen ընկերությունները ավտոարտադրողների շրջանում առավել անվտանգ մոդելների քանակով առաջատար դիրքեր են զբաղեցնում, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը։
Համաձայն ԱՄՆ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովագրական ինստիտուտի (Insurance Institute for Highway Safety) հետազոտության՝ 2015թ. ամենաանվտանգ մեքենաների ցուցակում հայտնվել են Toyota-ի 9, Honda-ի 8 եւ Volkswagen-ի 5 մոդելներ։
Ընդհանուր այդ ցուցակում կա մեքենայի 48 մոդել։




























